«Մատանիների տիրակալը» սերիալը երկրորդ եթերաշրջան կունենա

Սերիալը դեռ չթողարկած՝ ընկերությունն իր հանդիսատեսին արդեն առաջարկում է սպասել դրա երկրորդ եթերաշրջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Amazon ընկերությունը «Մատանիների տիրակալը» սերիալը երկարաձգել է ևս մեկ եթերաշրջանով։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։ 

Մխիթարյանը լուսանկարվել է «Մատանիների տիրակալի» աստղի հետ

Բացի դրանից պարզ է դարձել, որ հեղինակները 4-5 ամիս տևողությամբ դադար կվերցնեն առաջին եթերաշրջանի առաջին երկու էպիզոդների նկարահանումներից հետո։ Սա հնարավոր է` նշանակի, որ «Մատանիների տիրակալի» ստեղծողները պլանավորում են սկսել երկրորդ եթերաշրջանի նկարահանումները՝ դեռ 1-ինի վրա աշխատելիս, գուցե նաև նկարահանեն դրանք միասին։

Հիշեցնենք, որ մոտավորապես նման սխեմայով է աշխատել «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնը։

Շոուին կմասնակցեն դերասաններ Ուիլ Փոուլթերը, Մարկելա Քավենան և Ջոզեֆ Մոուլը:

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերում

Նախագծի թողարկման պաշտոնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Սպասվում է, որ այն հանդիսատեսին հասանելի կլինի 2021 թվականից ոչ շուտ։ Դեպքերը տեղի են ունենալու, այսպես կոչված, երկրորդ դարաշրջանում, երբ ստեղծվել են իշխանության մատանիները։

Շոուին կմասնակցեն Ուիլ Փոուլթերը, Մարկելա Քավենան և Ջոզեֆ Մոուլը:

Հոլիվուդի հայ «հրեշը», կամ ինչպես Էնդի Սերքիսը վերածվեց Գոլումի

Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում։ Ռեժիսորը Խուան Անտոնիո Բայոնան Է, նախագծի սցենարիստներն են Պատրիկ Մաքքեյնը և Ջոն Դ.Փեյնը, խորհրդատվություններ տրամադրող պրոդյուսերը Բրայան Քոգմանն Է։