ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ո՛չ թուրքական լոլիկին. գյուղացիներն իշխանությանը հորդորում են պաշտպանել իրենց շահերը
Թերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ Իրանից ներկրվել է 693 տոննա լոլիկ, Վրաստանից` 46.1 տոննա, և հիմանական քանակը` 2756 տոննան՝ Թուրքիայից է բերվել: Լոլիկն ու կարտոֆիլը, ըստ մասնագետների՝ քիչ են մշակում, որովհետև գյուղացիները իրացման խնդիր ունեն:
«Թուրքական լոլիկները Հայաստանի ու Բելառուսի միջոցով էին Ռուսաստան հասնում». փոխնախարար
150 տոննա կարտոֆիլ, ի դեպ, ներկրվել է նույնիսկ Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ազատ ու ինքնիշխան պետություն: 2018թ.-ի վեց ամիսներին ՀՀ ներկրվել է 1941 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 4041 տոննա, որից Բելառուսից` 471 տոննա, Իրանից` 343 տոննա, Նիդեռլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: