Հայաստանը 1։9 հաշվով պարտվեց Իտալիային

Սա Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն է ֆուտբոլային պատմության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի՝ Եվրո 2020-ի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Իտալիայի հավաքականի հետ և պարտվեց 1:9 հաշվով։

Խմել է և մատ ցույց տվել. Հայաստան–Հունաստան խաղի ժամանակ սկսված ծեծկռտուքի մանրամասները

«Ռենցո Բարբերա» մարզադաշտում կայացած խաղի ընթացքում մեր հավաքականի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը:

Հայաստանը 10 միավորով J խմբում գրավեց նախավերջին տեղը:

Այս խմբում 30 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի հավաքականը: Ֆինլանդիայի հավաքականը 18 միավորով երկրորդ տեղում է: Երրորդ տեղում Հունաստանն է (14 միավոր), չորրորդում՝ Բոսնիա և Հերցեգովինան (13), իսկ Հայաստանին հաջորդում է Լիխտենշտեյնը (2):

Իր պատմության ընթացքում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունները կրել էր 1997 թվականին ընկերական խաղերում՝ 0:7 հաշվով զիջելով Չիլիի ու Վրաստանի հավաքականներին:

Հիշեցնենք՝ Երևանում կայացած Հայաստան-Իտալիա հանդիպումը նույնպես ավարտվել էր մրցակցի հաղթանակով՝ 1:3 հաշվով։