ՌԱԴԻՈ

Խաչիկյան. «Հակակոռուպցիոն համակարգի ձևավորման գործընթացը կարելի է համարել ձախողված»

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացին և ՍԴ-ին առնչվող օրենքներում լրացումներ կատարելու նախաձեռնությանը։
Sputnik
Խաչիկյան. «Հակակոռուպցիոն համակարգի ձևավորման գործընթացը կարելի է համարել ձախողված»

Տիգրան Խաչիկյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացի առթիվ վկայակոչում է միջազգային պայմանագրերը՝  նշելով, որ կան Ջակարտայի սկզբունքները, կան կոնվենցիոնալ բազմաթիվ պարտավորություններ, ի վերջո կա նաև վերջերս հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որում աներկբայորեն ամրագրված է իրավական դիրքորոշումը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձևավորվի մրցութային հիմունքներով:

Խորհրդակցություն կառավարությունում. Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր են քննարկվել

«Այդ առումով որևէ բաղադրիչ ընթացակարգում նշված չէ, ինչը խիստ խոցելի է դարձնում հանձնաժողովի հետագա գործունեությունը: Ընդ որում՝ այդ քայլը չափազանց կարևոր էր, որովհետև սա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման օղակներից մեկն է և միջազգային փորձի լավագույն դրսևորումների օրախնդիր անհրաժեշտություն»,- ասում է Տիգրան Խաչիկյանը:

Պատահական չէ, որ արդեն իսկ հայտարարել են, թե առնվազն այդ քայլի մասով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման գործընթացը կարելի է համարել լիարժեք ձախողված:

Անդրադառնալով ՍԴ-ին առնչվող օրենքներում լրացումներ կատարելու նախաձեռնությանը՝ Տիգրան Խաչիկյանը նշում է, որ այստեղ գործ ունենք երկսայր իրավիճակի հետ: Ունենք սահմանադրական նորմ, որն անպայմանորեն պետք է իրացվի ողջամիտ ժամկետներում ՍԴ կազմավորման հիմքում ընկած տրամաբանությանը համահունչ, այսինքն` ՍԴ դատավորները պետք է ընտրվեն օրենքով սահմանված իրավասու մարմինների կողմից, հետևաբար սահմանադրական կարգավորման, իրացման համար պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Ատովմյան. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը խնդրահարույց է»

«Բայց այդ քայլերն իրացվում են այնպիսի տրամաբանությամբ, որն ինքնին խաթարում են սահմանադրական մեկ այլ արժեք` այն է` անձի օրինական սպասումը և ՍԴ դատավորի անփոփոխելիության նորմը: Հիշատակենք նաև Վենետիկի հանձնաժողովի վերջերս հրապարակված կարծիքում ամրագրված դիրքորոշումն առ այն, որ ՍԴ-ի դատավորների վաղաժամ թոշակի անցնելու այդ մոդելը պետք է իրացվի այն պայմաններին համահունչ, որ դա չուղեկցվի մեծ թվով դատավորների կողմից այդ իրավունքից օգտվելու կամարտահայտությամբ, և երկրորդ վավերապայմանով` չկրի պարտադիր բնույթ, այլ անպայման ունենա կամավոր նշանակություն»,- ասում է Տիգրան Խաչիկյանը: 

Այս կաղապարները չեն պահպանվել, ուստի այս պահին ընտրված նախագիծը Տիգրան Խաչիկյանը համարում է խիստ խնդրահարույց: