Էրդողանը C-400–ների վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել

Եթե ԱՄՆ–ն պահպանի F-35 կործանիչներն առաքելու հարցում անհողդողդ դիրքորոշումը, ապա Անկարան կդիմի մյուս երկրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Անկարան չի հրաժարվի C-400 ռուսական զենիթային հրթիռային համակարգեր գնելուց։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Թուրքիայում նշել են ռուսական C-400–ի երկրորդ խմբաքանակի առաքման ժամկետները

«Մենք բացատրել ենք Թրամփին, որ Թուրքիան չի զիջի C-400–ի հարցում։ Մենք պատմել ենք Թրամփին, թե ինչպես են Թուրքիային հասցրել C-400 համակարգերը գնելուն», – հայտարարել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ։

Նրա խոսքով` եթե ԱՄՆ–ն F-35 կործանիչներն առաքելու հարցում պահպանի իր անհողդողդ դիրքորոշումը, ապա Անկարան կդիմի ուրիշ երկրներին։

Չաքրյան․ «Թուրքիայի գնած C-400-ը Հայաստանի սահմանին տեղադրելու իմաստ չկա»

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել նաև, որ Թուրքիայի իշխանությունը կդիտարկի Ռուսաստանից Սու–35 կործանիչներ գնելու հնարավորությունը։

Թուրքիան Ռուսաստանից կարող է գնել C-400-երի ևս մի քանի մարտկոց. պաշտոնաթող գեներալ