Չինացիները ներկայացրել են ձայնային նոր օգնականին, որի հետ կարելի է ի սրտե զրուցել

Չինական ընկերության ձայնային օգնականը ոչ միայն ժամերով զրուցելու է օգտատիրոջ հետ, այլև մի շարք գործողություններ է կատարելու նրա փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Xiaomi ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր ձայնային օգնական XiaoAI 3.0-ն։ Ըստ mydrivers–ի` ընկերությունն այդ մասին հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 19-ին, Չինաստանում կայացած Xiaomi Developers Conference 2019-ի ժամանակ։

Սովորական «ծալովի» հեռախոսն այլևս սովորական չէ. Motorola–ն ցուցադրել է իր նոր սարքը

Ընկերությունը վստահեցնում է, որ XiaoAI-ն լինելու է աշխարհի առաջին ձայնային օգնականը, որի հետ հնարավոր կլինի երկար խոսակցություն վարել կամ ուղղակի «չաչանակել»։ Իսկ ապագայում ընկերությունը խոստանում է, որ XiaoAI–ը կդառնա «ամենակենդանի» օգնականը։

Այս ամենից բացի նշվում է, որ զրույցն ամեն պահի հնարավոր է ընդհատել և օգնականին տալ որոշակի հրահանգներ, իսկ նա միանգամից կանցնի դրանց կատարմանը։

Ռուսական ընկերությունը հիմա էլ ականջակալներն է ոսկով պատել

Ձայնային օգնականն ամենայն հավանականությամբ ունենալու է երկու ձայն։ Վերջում էլ ընկերությունը չի մոռացել հայտնել մեկ այլ կարևոր առանձնահատկության մասին․ այն ժամանակ, երբ օգտատիրոջը հնարավոր չի լինի զանգին պատասխանել և լսել՝ ինչ է ասում զրուցակիցը, օգնականը պատասխանելու է տիրոջ փոխարեն, խոսակցությունը դարձնելու է տեքստ, իսկ օգտատիրոջը միայն կմնա կարդալ և պատասխանել արդեն նամակի միջոցով։

Հաքերները 60 հազար դոլար են ստացել Amazon–ի արտադրանքը կոտրելու համար