Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից

Հայտնի դերասանը վերջին շրջանում հանրության մեջ գրեթե չի հայտնվում, տնային կյանքով է ապրում և զբաղվում իր առողջական խնդիրներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը պատմել է, որ այս պահին նա տանն է։

«Ամեն րոպե ուզում եմ գալ Հայաստան». Ջիգարխանյանը` Փաշինյանին. տեսանյութ

Ավելի վաղ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել։ Նրա վիճակը ծանր էր։

«Արմեն Բորիսովիչին դուրս են գրել, նա տանն է, ամեն ինչ լավ է», – ասել է Սողոմոնյանը։

Ջիգարխանյանն ամուսնալուծությունից հետո գրեթե հանրության մեջ չի հայտնվում։ Վերջին շրջանում նրան հաճախ հոսպիտալացնում են, բժիշկներին հաջողվել է նրան ծանր վիճակից դուրս բերել։

Անցած ամիս աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմեն Ջիգարխանյանին։

Երիտասարդացե՞լ է, թե՞ սարսափելի տեսք ունի. Վիտալինայի և Ստեփանի կարծիքը Ջիգարխանյանի մասին