ՌԱԴԻՈ

Մարուքյան. «Հայ-թուրքական արձանագրությունները գեոքաղաքական կենտրոնների ճնշման արդյունք են»

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և հայ-թուրքական օրակարգը վերանայելու հնարավորությանը:
Sputnik
Մարուքյան. «Հայ-թուրքական արձանագրությունները գեոքաղաքական կենտրոնների ճնշման արդյունք են»

Ցյուրիխյան արձանագրություններին նախորդող ժամանակահատվածում հարևան երկրի առաջ քաշած նախապայմաններն անընդունելի էին, այդ պատճառով էլ անմիջական հարաբերություններ չհաստատվեցին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։

«Մենակ ենք տանգո պարում». Մնացականյանը հայ–թուրքական հարաբերությունների բարելավման մասին

«Հայտնի արձանագրությունների ստորագրումը տեղի ունեցավ համաշխարհային քաղաքականության երեք հիմնական կենտրոնների ճնշման արդյունքում, որոնք այդ հարցում եկել էին ընդհանուր հայտարարի»,- նշեց Մարուքյանը: 

Պատմաբանի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ փատաթղթերի ստորագրումից հետո համապատասխան հայտարարություններ չեղան, որովհետև դրանք հնչեցնելու և նախապայմանների մասին հիշատակելու դեպքում այդ փաստաթղթերը չեզոքացվելու էին:

Հաղթանակ՝ պարտության մեջ․ ի՞նչ է Հայաստանը շահել հայ-թուրքական արձանագրություններից

Նրա խոսքով`դրանք մեռելածին փաստաթղթեր էին, ու պատահական չէ, որ թուրքական կողմն, աստիճանաբար, հիմքեր էր պատրաստում դրանք չվավերացնելու:

Թուրքական նախապայմաններն այսօր էլ անընդունելի են և խոչընդոտում են գործընթացի վերսկսմանը: