ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբորը՝ Զարեհ Էլոյանին պատկանող «Eloyan Architects» ընկերությունում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
«Ստուգումներն իրականացվում են հրապարակումների հիման վրա»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, թե Ավետիք Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ:
Մեղավոր պաշտոնյաները կպատժվեն. վարչապետը ՊՎԾ–ին հանձնարարել է ստուգումներ անցկացնել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սարհատ Պետրոսյանի հայտարարությանը, թե Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է, նշել էր՝ այդպես էլ չի հասկացել այդ տերմինը:
Քաղաքական ենթատե՞քստ. ՊԵԿ–ը ստուգումներ է անում պատգամավորի հոր ու եղբոր հյուրատանը. ԶԼՄ