ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսել են ցրել ընդդիմադիրների բողոքի ակցիան, հաղորդում է Sputnik Գրուզիան։
Սկզբից ոստիկաններն ուժային մեթոդներ չեն կիրառել, բայց ավելի ուշ գործի են դրվել ջրցաններ և մահակներ։
Բազմահազարանոց բողոքի ակցիաներ. ինչ է կատարվում Թբիլիսիում. տեսանյութ
Ավելի ուշ դեպքի վայր են ուղարկել ուժայինների լրացուցիչ բրիգադներ, որոնք շրջապատել են խորհրդարանի շենքը և ազատել մուտքերի մի մասը, որոնք փակել էին ցուցարարները, հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։
Ուժային մարմինները զուգահեռ փորձում են ազատել Ռուսթավելի պողոտայի երթևեկելի մասը։
Թբիլիսիում ցուցարարների շարքերն ընդլայնվում են, իշխանությունը չի զիջում
Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, քանի որ խորհրդարանը տապալել է ընդդիրմադիրների` խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական բարեփոխումների պահանջը: Ցուցարարները պնդում են, որ բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: