Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն անդամահատել են։ Նա երկու զավակ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզում այսօր պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից»,– ասաց նա։

Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ զինծառայող Լորիս Չոբանյանի մեկ ոտքը ծնկից ներքև անդամահատել են Բերդի հիվանդանոցում։

Չոբանյանն ունի մեկ որդի ու մեկ դուստր: Նա 44 տարեկան է։

Մայրն անընդհատ շոյում է հեռախոսը, որ Տիգրանի նկարը երևա. ինչ գիտենք սպանված ոստիկանի մասին