ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Սիրիայի հարցով հերթական հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում, հետաձգվել է մինչև դեկտեմբերի սկիզբ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլուբերդին։
17 նոյեմբերի 2019, 13:35
Նրա խոսքով` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդների հանդիպման հետաձգման պատճառը երկրի սահմանադրական կոմիտեի գումարումն է։
Սակայն դեկտեմբերի սկիզբն էլ հստակեցված չէ, քանի որ նա վերապահմամբ ասել է «ակնարկներ կան, որ դեկտեմբերի սկզբին է կայանալու»։
Ղազախստանի ԱԳՆ–ն դեռ սպասում է, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պաշտոնապես դիմեն այս համաժողովի անցկացման համար։