Հսկայական կետը միացել է սերֆինգի սիրահարներին և դարձել համացանցի հերոս. տեսանյութ

Ծովային կաթնասունը լողացել է տասնյակ սերֆինգիստների տակով և հայտնվել անօդաչու թռչող սարքի կադրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Շուրջ 20 երիտասարդներ` սերֆինգի երկրպագուներ, օվկիանոսում սպասել են ալիքների` դրանք «հեծնելու» համար, երբ նրանց տակով կետ է լողացել։ Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ–ի Հարավային Կալիֆոռնիայում, որը համարվում է սերֆինգի համար հիմնական վայրերից մեկը։

Միգալուն ողջ է. 30–ամյա սպիտակ կետը հայտնվել է օբյեկտիվում

Այդ պահին օպերատորներից մեկն անօդաչու թռչող սարքի օգնությամբ տեսանյութ է նկարել, և նրան հաջողվել է ֆիքսել այդ կադրերը։

Ակտիվ սպորտաձևի սիրահարները կարգին վախեցել են` տեսնելով կետին, բայց նա անտարբեր է մնացել նրանց նկատմամբ։ Կետը լողացել է նրանց միջով և շարունակել իր ճանապարհը։

​Ավստրալիացի ձկնորսը «կեսարյան հատում» է արել շնաձկանը և փրկել մոտ հարյուր ձկնիկի

Տեսանյութը հայտնվել է CNN–ում և հրապարակվել հեռուստաընկերության միկրոբլոգում։

Կետը ձկնորսներին «խնդրում» է իր երախից հանել տոպրակը