ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետևել է արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաշվարկները զբաղեցրել են նախորոշված շրջանները, ուղեկցել և անվրեպ խոցել բոլոր օդային թիրախները:
Հայաստանը հիանալի ընտրություն է արել. ռուս գեներալ–գնդապետը` Սու-30ՍՄ կործանիչների մասին
Հրաձգության ավարտից հետո ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին:
Ի՞նչ խնդիր են լուծում ռուսական «Պանցիրն» ու «Իսկանդերը». հայ-սերբական ընդհանրություններ