Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց

Մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, հայհոյանքներն ու փոխադարձ հարվածները բավական չեն եղել հարցերը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ` նոյեմբերի 17–ին, ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» բժշկական է տեղափոխվել մոտ 18-ամյա մի երիտասարդ, որը Երևանի բնակիչ է։

Դատապարտյալը փախել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից. լուսանկար

Նրա կրծքավանդակին դանակի հարված է եղել։ Բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը։

Րոպեներ անց նույն բուժհաստատություն է տեղափոխվել նաև վիրավոր տղայի ընկերը, որը նույնպես վնասվածքներ է ունեցել։ Բժիշկները հիվանդանոց են կանչել ոստիկանության ծառայողների, որոնք պարզել են, թե ինչ է կատարվել։

Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրն օդանավակայանում ձերբակալվել է

Այսպես, մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, հայհոյանքներն ու փոխադարձ հարվածները բավական չեն եղել հարցերը պարզելու համար։ Ուստի մասնակիցներից մեկը դիմել է դանակի օգնությունը։ Մեր տեղեկություններով՝ ոստիկաններին հայտնի է դանակահարողի ինքնությունը։

Մեքենան բախվել է շինության պատին. 4 անձ է հոսպիտալացվել, այդ թվում` անչափահաս մի աղջիկ