«Արմենիա» ավիաընկերությունն Անապա–Երևան ուղիղ չվերթ կգործարկի

«Արմենիա» ավիաընկերության Անապա–Երևան–Անապա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը Երևանի և Անապայի միջև կանոնավոր ավիահաղորդակցություն կապահովի։

Շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահացած 4 երեխաների հայրը կգա Հայաստան. ԱԳՆ

Ինչպես հայտնում է Անապայի միջազգային օդանավակայանի կայքը, ուղիղ չվերթերը կգործարկվեն այս տարվա դեկտեմբերի 12-ից։

Նշվում է, որ չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի։

Չվերթերը կիրականացվեն ВАe 146-300 ինքնաթիռներով, որոնք նախատեսված են մինչև 100 ուղևորի համար։

Անապայի միջազգային օդանավակայանը Երևանից առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռին կդիմավորի ավանդական «ջրային կամար» արարողությամբ։

Կապան-Երևան չվերթ. Հայաստանում շուտով նոր օդանավակայան կգործարկվի. տեսանյութ

«Արմենիա» ավիաընկերության` Անապա–Երևան և հակառակ ուղղությամբ չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել տոմսարկղերում կամ ամրագրել Անապա միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում։

Աթբաշյան. «Հայաստանի օդային տարածքով շարժը կավելանա, ինչից մենք կունենանք մեծ եկամուտներ»