ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել, որը Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։
«Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին։ Աբրահամին վիրահատել են, մի ոտքը` ամպուտացրել։ Վիրահատությունը կատարվել է Մարտակերտում, որից հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ»,–ասաց նա։
Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ տղայի ծնողներն արդեն իսկ այցելել են նրան։
Աբրահամը մեկ տարվա ծառայող է։
Հիշեցնենք, որ այսօր ականի պայթյունից նաև Տավուշի մարզում է զինծառայող վիրավորվել. Լորիս Չոբանյանի մեկ ոտքը ծնկից ներքև անդամահատել են Բերդի հիվանդանոցում։
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան գործով ձերբակալվել է ծառայակից ընկերը