Իրանում ընթացող զանգվածային բողոքները ուղղված Իրանի կառավարության ոչ պոպուլյար քայլի՝ բենզինի թանկացման դեմ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Մեկ լիտր բենզինը նախկինում արժեր 1000 թուման, 1 դոլարով կարելի էր գնել մոտ 11 լիտր բենզին: Իրանական կառավարությունը 50 տոկոսով թանկացած բենզինի համար մտցրել է որոշակի սահմանափակում. բնակչությանը տրվելու են հատուկ քարտեր, որպեսզի 50 տոկոսով թանկացած բենզինից յուրաքանչյուրն իր համար կարողանա գնել մինչև գնի 60 լիտր: Գործում է նաև ազատ վաճառք, որը մեկ լիտրի համար 3000 թուման է կազմում:
«Իրականության մեջ ցանկացած տնտեսագետ կհուշի, որ նախկինում սահմանված ցածր գինն իսկապես անիրատեսական էր, և Իրանի կառավարությունը վաղ թե ուշ գնալու էր այս քայլին: Փաստորեն, պետությունը մինչ այդ սուբսիդավորում էր բենզինի գինն իր միլիոնավոր քաղաքացիների համար»,- նշեց Ոսկանյանը:
Իրանագետի խոսքով՝ բողոքի ակցիաները տեղի են ունեցել հարևան երկրի զանազան քաղաքներում: Բնականաբար, փորձ է արվում ցույցերին հաղորդել քաղաքական ուղղվածություն, ինչն իրականացվում է արտասահմանից: Գործընթացն, ըստ Ոսկանյանի, ուղղորդում են նաև արևմտյան ու արաբական զանգվածային լրատվամիջոցները: Ապատեղեկատվություն է տարածում նաև ադրբեջանական մեդիան:
Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին
«Նունիսկ Արևելյան Ատրպատականի նահանգապետն ուղղակիորեն հայտարարել է, որ իր ղեկավարած նահանգում, ի տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացրած տեղեկատվության, հուզումներ ու բողոքի ցույցեր չկան»,- հայտնեց Ոսկանյանը:
Հակոբյան. «Տևական բողոքի ակցիաներն ազդում են իշխանության վարքագծի վրա»
Իրանագետի դիտարկմամբ՝ մենք գործ ունենք սոցիալական ընդվզման հետ, որից ցանկանում են օգտվել հատկապես ԱՄՆ-ում իրանական կառավարության ընդդիմախոսները, շահական համակարգի ներկայացուցիչները: Այդ առումուվ իրավիճակը որոշ տեղերում լարված է, բայց ապոկալիպտիկ սցենարներ կանխատեսելը չափազանց սխալ կլիներ: