ՌԱԴԻՈ

Բաբայան. «Տուրիզմն այլևս միայն շենքերն ու տեսարժան վայրերը չեն, այլև մշակույթ կրող մարդիկ»

Տուրիզմի զարգացման մասնագետ Գևորգ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր նախաձեռնությանը. նա Երևանում կազմակերպում և անցկացնում է սյուրռեալիստական տուրեր:
Sputnik
Բաբայան. «Տուրիզմն այլևս միայն շենքերն ու տեսարժան վայրերը չեն, այլև մշակույթ կրող մարդիկ»

Գևորգ Բաբայանը տուրիզմի զարգացումը դիտարկում է ոչ ավանդական տեսանկյունից. ամենահայտնի վայրերը չեն մտնում նրա հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին Բաբայանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Խոհանոցային տուրիզմ և «luxury» հանգիստ․ Հայաստանն ավելի շատ օտարերկրացիների է հրապուրում

«Այստեղ կարևոր է մասնագիտական փորձառությունը: Երբ տարիներ շարունակ աշխատում ես ոլորտում, հասկանում ես զարգացման միտումներն ու կարողանում ես կարդալ, թե ինչ կարող է լինել հինգ տարի հետո: Իմ փորձը հաշվի առնելով՝ ասեմ, որ տուրիզմն արդեն ոչ միայն շենքերն ու տեսարժան վայրերն են, այլև մշակույթ կրող մարդիկ»,- նշեց Բաբայանը:

Ամենաշատը ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան. նախարարը թվեր է ներկայացրել

Բաբայանը փորձում է բացահայտել, թե ինչն է մարդկանց ձանձրացնում և ինչպես կարելի է նրանց համար հետաքրքրություններ գտնել, հետևաբար նրա առաջարկած տուրերը տարբերվող են. այցելում են այնպիսի վայրեր, որոնք կապված են պատմական հետաքրքիր դեպքերի հետ: 

Հայաստանը հատուկ պայմաններ կստեղծի չինացի զբոսաշրջիկների համար

Ըստ Բաբայանի՝ սյուրռեալիզմն հենց այն է, որ տեսնում ես մի միջավայր, որն անցել է տարբեր փուլեր, և այդ ամենը փորձում են դերասանական խաղի միջոցով վերակենդանացնել և հյուրերի հետ անմիջական կապ ստեղծել: