ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի –Sputnik. Միացյալ Նահանգները տասնյակ տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյուն է ուղարկել Սիրիայի Կամիշլի, որը գտնվում է Թուրքիայի սահմանին։ Այս մասին այսօր հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Նշվում է, որ Իրաքից դուրս եկած մեքենաներն արդեն տեղ են հասել։ Բեռնատարները ցեմենտի բլոկեր են տեղափոխում, որն օգտագործվում է ռազմաբազաներում։
Աղբյուրի համաձայն`ամերիկացիներն արագացված տեմպերով զինում են Սիրիայի երկու ռազմաբազաները` «Հիմոն» (գտնվում է Կամիշլիից դեպի արևմուտք) և «Աուդա» նավթի հանքավայրը (Էլ Կախտանիա ավանի մերձակայքում)։
«Այժմ ավելի հանգիստ է». ինչպես են հայ սակրավորները օգնում Հալեպի բնակիչներին
Նշենք, որ նոյեմբերի 11-ին ահաբեկչություններ են տեղի ունեցել նաև Կամիշլի քաղաքում (Հասաքա գավառ)։ SANA գործակալության տեղեկության համաձայն` երկու ականապատ մեքենա է պայթել Ալ–Վահդե փողոցում, երրորդը` քաղաքի կենտրոնում գտնվող «Ալ–Ամին» հյուրանոցի մոտ։ Ահաբեկիչությունների հետևանքով ընդհանուր առմամբ 7 մարդ է զոհվել, ևս 70 քաղաքացի վիրավորվել ենում են: Դրանից բացի, զգալի վնաս է հասցվել պետական և մասնավոր սեփականությանը։
Գործողություն Սիրիայում. ռուսական դեսանտն իջել է նախկին ամերիկյան բազա. տեսանյութ