ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Երևանի բյուջեն նույնպես դեֆիցիտային է և հեղափոխական չէ»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծին։
Sputnik
Մարգարյան. «Երևանի բյուջեն նույնպես դեֆիցիտային է և հեղափոխական չէ»

Երևանի 2020 թվականի բյուջեն հաջորդ տարի ունենալու է տպավորիչ աճ ու եթե ծախսերի գծով այս տարվա համար մոտ 107 միլիարդ է, դառնալու է 116 միլիարդ դրամ: Եկամուտների գծով մայրաքաղաքի բյուջեն 83 միլիարդ է, դառնալու է 91 միլիարդ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Խաժակյան. «Երևանի 2019 թվականի ծախսերը թերակատարվել են»

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Երևանի բյուջեն ևս դեֆիցիտային է և մոտավորապես 9 միլիարդի չափով գումարը փոխառու միջոցներ են Զարգացման ասիական բանկից: 

«Օրինակ, տրանսպորտի նման վիճակը պայմանավորված է ենթակառուցվածքներով։ Նախևառաջ, այս տարվա զարգացումներն աննախադեպ էին մի քանի անգամ ավելի մեծ թվով ավտոմեքենաների ներկրման պատճառով, որոնց մի մասը վազում է Երևան քաղաքում։ Մեքենաները նույնիսկ մայթերին են թափած: Այն փողոցներում, որտեղ մեքենա չէիր տեսնի, այժմ դրանք կանգնած են ամբողջ երկայնքով: Սա ահռելի ծանրաբեռնվածություն է, ու եթե այսպես շարունակվի, հատկապես Երևանը կենթարկվի տրանսպորտային կոլապսի»,-նշում է Ատոմ Մարգարյանը:  

Տնտեսագետի կարծիքով՝ մյուս կողմից մեծացել է բնապահպանական ճնշումը: Հայտնի է, թե ինչպիսի վառելիք են օգտագործում մեքենաները, հետևաբար, օդի աղտոտումը ստիպում է, որպեսզի կանաչապատման ծրագրերը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճեն: Բայց ծախսային մասով միայն 3,5 միլիարդ դրամ է նախատեսված 116 միլիարդ դրամի ծախսերի մեջ, որոնք ուղղվելու են մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերի իրականացմանը, ինչը տնտեսագետի համոզմամբ՝ նոնսենս է: 

Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից

Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ մայրաքաղաքի բյուջեի նախագծին թռուցիկ հայացք գցելուց հետո կարելի է հասկանալ, որ տասնամյակների իներցիան, նախորդ տարիներին ստեղծված կառուցվածքային համամասնությունները կարծես նույնությամբ մնացել են ու փոխանցվել ներկա իշխանություններին: Քաղաքի բյուջեն այս տեսակետից ամենևին հեղափոխական չէ: