ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Երգչուհի Էմմին այսօր նշում է ամուսնության 6–րդ ամյակը։ Այդ մասին նա Instagram–ի իր էջում գրառում է արել` հրապարակելով ամուսնու և տղաների հետ լուսանկար։
Էմմին արցախյան ելույթից հետո վազել է տղաների մոտ. լուսանկար
«6 տարի առաջ հանդիպեցինք։ Հիմա ամենահարուստն ենք»,–գրել է երգչուհին ու հավելել, որ ընտանիքն իր համար ամեն ինչ է։
Երգչուհին այժմ երկու որդի ունի` 4 տարեկան Դանիելն ու 2 տարեկան Մարտինը։
Նշենք, որ Էմմին ամուսնությունից հետո ապրում է ԱՄՆ-ում: Վերջերս նա Արսեն Հայթյանի «ԲառCode» հաղորդաշարի շրջանակում պատմել էր իր ծնողների, ընկերների և երեխաների մասին։
Երգչուհի Էմմիի հուզիչ գրառումը. «Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք»