«Դե սպասիր» մուլտսերիալը շարունակություն կունենա. նոր կերպարներ ի հայտ կգան

«Դե սպասիր» մուլտսերիալի նոր սերիաները կպահպանեն մուլտֆիլմ համն ու հոտը` չխախտելով դրա ստեղծման որոշ սկզբունքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Դե սպասիր» մուլտսերիալը շարունակություն կունենա. նոր սերիաները կցուցադրվեն 2020-ի ամռանից սկսած։ Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է «Союзмультфильм» կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևային։

Disney-ը պատրաստվում է թողարկել «Առյուծ արքա» և «Ալադին» խաղերի HD ռիմեյքները

«Ամենահետաքրքիրն այն է, որ մուլտֆիլմում որպես երկրորդական կերպարներ նոր հերոսներ կլինեն»,–ասել է նա։

Սլաշչևան նշել է, որ դեռ հայտնի չէ` նոր հերոսներին ովքեր կհնչյունավորեն։ Նա հիշեցրել է, որ «Դե սպասիրը» առանց երկխոսությունների մուլտֆիլմ է և այնտեղ կան միայն բացականչություններ ու որոշ հայտնի արտահայտություններ։ Սլաշչևայի խոսքով` իրենք փորձելու են նոր սերիաներում նույնպես պահպանել դա` չկորցնելով մուլտֆիլմի «համն ու հոտը»։

Երեխաներին պատուհանից նետվել ու կախվել ստիպում են հիմարիկներն ու սուպերդաժանիկները. ինչպես

Հիշեցնենք, որ մինչ այդ Սլաշչևան հայտնել էր, որ «Սոյուզմուլտֆիլմը» ստեղծելու է 26 նոր սերիա՝ ի պատիվ մուլտֆիլմի հերոսների 50-ամյակի: