ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Մասնավոր սեկտորը հետաքրքրված է Հյուսիսային ավտոկայանով և ցանկանում է այնտեղ հյուրանոց, ռեստորան ու գրասենյակներ բացել։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը. տեղեկանում ենք Փաշինյանի Facebook–ի պաշտոնական էջից։
Փաշինյանն այսօր Եղվարդում էր և հետդարձի ճանապարհին այցելեց նաև Հյուսիսային ավտոկայան։
«Մասնավորը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել, սակայն դեռ չգիտենք` գնա՞նք մասնավորեցման, թե՞ ոչ։ Այստեղ կլինեն ավտոկայանի բոլոր ենթակառուցվածքները` սպասասրահ, ավիացիոն գրասենյակներ և այլն»,–ասաց նախարարը։
Նա ասաց նաև, որ բարեկարգում են ավտոկայանները, սկսել են «Սասունցի Դավթից»։
Անպետք պետքարան կամ «բուրումնավետ» լայվ. երբ նախարարը մտնում է ավտոկայանի զուգարան
Անդրադառնալով Հյուսիսային ավտոկայանի մասնավորեցման հարցին` Փաշինյանը նշեց, որ այնտեղ հսկայական տարածք կա, և գուցե կարելի է ինչ–որ ծրագիր իրականացնել։
Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր այցելել էր Նոր Հաճն, ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի միջոցով վերանորոգվող մարզադպրոցի շինարարական աշխատանքներին, ինչպես նաև Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։