Աշունը դեռևս չի պատրաստվում զիջել իր դիրքերը։ Այն գունեղ է ու յուրօրինակ Հայաստանի բոլոր մարզերում։ Ամեն քայլափոխին այդ գույները փոփոխվում են և հիանալի տրամադրություն հաղորդում անցորդներին։ Գեղեցկադեմ բնության ամեն մասնիկը սարյանական վրձնի ինքնատիպ գործ է հիշեցնում. դրանք այնքան գեղեցիկ են, գունեղ ու խենթացնող։
Սիրել բնությունը, նկարել և փրկել․ Nature Photographer of The Year 2019-ի լավագույն կադրերը
Երևանի և հայաստանյան մյուս բնակավայրերի աշնանային հրաշք բնության երանգներն ու տրամադրությունը ամբողջացրել է Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողը։ Առաջարկում ենք դիտել մեկը մյուսին չզիջող Արամ Ներսեսյանի լուսանկարները։