ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմանում ՌԴ քաղաքացին ոստիկանության Զվարթնոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 12.30-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալու ժամանակ նկատել, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը։
«Զվարթնոցում» ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը` հավելելով, որ զբոսաշրջիկին պատճառված վնասը կազմել է 1 միլիոն 900 հազար դրամ:
Նույն օրը ուշ երեկոյան ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել օդանավակայանի երեք աշխատակցի։
Ձեռքի ուղեբեռի տեղափոխման նոր կանոնները
Նրանցից մեկն Այնթափ գյուղի բնակիչ է, երկուսը` Երևանի։
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Հարուցվել է քրեական գործ: