Խոշոր հրդեհ Արմավիրում. Lexus–ը մոխրակույտի է վերածվել, բայց անասունները փրկվել են

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է պահեստավորված անասնակերը, մեքենան ու ավտոտնակում եղած ապրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում այս գիշեր խոշոր հրդեհ է գրանցվել։ «911» ծառայությունը ժամը 03:25-ի սահմանում ահազանգ է ստացել, որ Սայաթ–Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր:

ԱԺ-ի մոտ բռնկած հրդեհի հետևանքով ֆինն տղամարդ է տուժել. նրա վիճակը ծանր է

Shamshyan.com–ը հայտնում է, որ փրկարարները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ:

Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները կարողացել են, վտանգելով իրենց կյանքը, անասնագոմից դուրս բերել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Վարորդի «աչքը կպել է», ավտոմեքենան` կողաշրջվել

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել է Սաիդ Ուսոյանին պատկանող անասնագոմի հարակից հատվածում պահեստավորված մոտ 6 հազար հակ անասնակերը, իսկ կից ավտոտնակում ամբողջովին այրվել ու մոխրակույտի է վերածվել Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում եղած ողջ ապրանքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացին հրդեհի հետևանքով կրել է 35-40 մլն դրամի վնաս:

Ծեծկռտուք Երևանում. քոլեջում սովորողները գործի են դրել մահակներն ու քարերը