Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը «Զարթիր, լաո» են երգում. վերադարձ դեպի արմատներ

Instagram–ի օգտատերերից մեկը կարծել է, թե «Զարթիր, լաո»–ն օրորորցային երգ է ու միակն է աշխարհում, որտեղ «քնիր»–ի փոխարեն ասվում է «զարթնիր»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Մոսկվաբնակ հայազգի ռեժիսոր, դերասան և հեռուսատահաղորդավար Տիգրան Քեոսայանն ու նրա կինը` RT-ի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր, Մարգարիտա Սիմոնյանը, ընկերների հետ անցկացրած երեկոյի ընթացքում հայկական ազգային–ազատագրական երգ են երգել։ Այս մասին Instagram–ում հրապարակած տեսանյութերով իր հետևորդներին հայտնել է Մարգարիտ Սիմոնյանը։

«Ուրբաթ երեկո. Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»,– գրել է նա։

Տեսանյութերում հստակ լսվում է, որ սեղանակիցները կատարում են «Զարթիր, լաո» երգը։

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նորածին դստեր անունը

Instagram–ի օգտատերերը հետաքրքիր մեկնաբանություններով են արձագանքել Սիմոնյանի հրապարակմանը։

Նրանցից մեկը կարծել է, թե սա օրորոցային երգ է։ «Աշխարհում միակ օրորոցայինն է, որտեղ «քնիր»–ի փոխարեն ասվում է «զարթնիր»,– գրել է նա։

Մեկ այլ օգտատեր էլ խոստովանել է, որ հրապարակված տեսանյութերը հայրենիքի սահմաններից դուրս բնակվող հայերի մոտ կարոտախտ են առաջացրել։

«Որքան մենք մեծանում ենք, այդքան այդ զգացումը սրվում է»,– գրել է նա` իր սերն ու հպարտությունը հավաստելով հայրենիքին ու շնորհակալություն հայտնելով տեսանյութերի հեղինակներին։

Տիգրան Քեոսայանի դուստրը «փչացրել է» խորթ քրոջ ծննդյան տոնը

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 19-ին, Սիմոնյանի ու Քեոսայանի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա արդեն ունեին: 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը՝ Մարիանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին՝ Բագրատը։ Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից:       

«Ես քեզ ասացի` տանը նստիր». Տիգրան Քեոսայանի և կնոջ զվարճալի «երկխոսությունը»