Քանի՞ կրակոց է Ադրբեջանն արձակել 7 օրում. ՊՆ–ն հերթական ամփոփագիրն է հրապարակել

Արցախի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայկական կողմը հիմնականում ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 210 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

«Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 200 անգամ` արձակելով շուրջ 2500 կրակոց:

Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով