ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, hայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,-նշել է վարչապետ Փաշինյանը:
ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նաև կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը լարվել է. Անվտանգության խորհրդի նիստ է կայացել
Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: