Մարզանք երկնքում և ընթրիք նախաճաշի փոխարեն․ ամենաերկար ավիաչվերթի ուղևորները գոհ են

Ուղևորների համար Լոնդոն-Սիդնեյ 19-ժամյա ուղիղ ավիաչվերթի ամենահաճելի տպավորությունն այն է եղել, որ նրանք կարողացել են երկու լուսաբաց տեսնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ավստրալիական Qantas Airlines ավիաընկերության Լոնդոն-Սիդնեյ ավիաչվերթի ուղևորները պատմել են պատմության մեջ ամենաերկար` 19-ժամանոց թռիչքից ստացած տպավորությունների մասին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ամենից շատ զարմացրել է այն, որ բորտուղեկցորդները նախաճաշի փոխարեն ընթրիք են մատուցել՝ չնայած նրան, որ Անգլիայից մեկնել են վաղ առավոտյան։ Ուղևորներին մատուցել են սթեյք և սենդվիչ, ինչպես նաև ապուր և գինի։

​Պարզվել է, որ ամեն ինչ ծրագրել և հաշվարկել են ֆիզիոլոգները։ Սնվելու նման գրաֆիկը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ինքնաթիռը թռիչք է կատարել Սիդնեյի ժամանակով։ Այդ պատճառով թռիչքից հետո ինքնաթիռի լույսերը հանգցրել են, թեև այդ ժամանակ Եվրոպայում ցերեկ է եղել, որպեսզի հետո ուղևորներն ավելի հեշտ հարմարվեն ժամային նոր գոտուն։

ՀՀ վարչապետի համար նոր ինքնաթիռ ձեռք բերելու հարց այս պահին չի քննարկվում

Ուղևորներին խնդրել են թռիչքի ընթացքում մի քանի ֆիզիկական վարժություն անել, այդ թվում՝ կքանիստ և ձգումներ։ Նրանց նաև թույլ են տվել քայլել սրահում։ Բայց շատերի համար գլխավոր և հաճելի անակնկալը եղել է այն, որ երկու լուսաբաց են տեսել։

Թղթե ինքնաթիռը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի միջոցով. տեսանյութ