Հերթը հասավ Արթուր Բաղդասարյանին. 5 միլիոնանոց նվերն աննկատ չմնաց

ՀՀ գլխավոր դատախազությունում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահին առնչվող փաստերով նյութեր են նախապատրաստվում։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնեց նաև, որ ոստիկանությանը հաղորդում է ներկայացվել դատախազությունից, Իսկ դատախազությանն այդ մասին պատմել է մի քաղաքացի։

Քաղաքական գործի՞չ, թե՞ ջրագող. ի՞նչ է կատարվում Արթուր Բաղդասարյանի հետ կապվող գործարանում

Արթուր Բաղդասարյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից ու կուսակցությունից

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` խոսքը վերաբերում է ՕԵԿ նախագահ, ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանին, որն անօրինական կարգով տիրացել է Աղվերանում գտնվող` շուրջ 5 մլն դոլար արժողությամբ հանգստյան տանը։ Բաղդասարյանը դրա դիմաց ոչ մի լումա չի վճարել։ Այն նրան նվեր է տվել 2008 թ.–ին ՕԵԿ մանդատով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար նշանակված Գուրգեն Սարգսյանը։

Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ–ը տեղ կունենա ապագա խորհրդարանում

Նշենք, որ Սարգսյանն այդ պաշտոնում աշխատել է 2 տարի, մինչև 2010թ.–ը։ Ավելի ուշ իր ղեկավարած «Սթոնս» ՍՊԸ–ով մասնակցել է «Հյուսիս-հարավ»–ի շինարարությանը, որտեղ թույլ տված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործով այժմ կալանավորված է։