Հայերի ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել` ընտանիքի 6-րդ դուստրը. լուսանկարներ

Նորածնի ընտանիքի անդամներն անհամբեր սպասում են իրենց քույրիկին, որին լույս աշխարհ է բերել 37-ամյա մայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. 37-ամյա Կիմա Հակոբյանը 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Այս մասին Facebook-ում հայտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնը։

Երեխան աղջիկ է ու ընտանիքի արդեն 6-րդ դուստրը։

Հայ բժիշկներին հաջողվել է երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կատարել

«Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը և Ռեբեկան տանը սպասում են քույրիկին՝ Լիային»,– հայտնում է ԲԿ–ն:

2020 թվականից երեխայի ծննդյան համար տրվող գումարը զգալի կավելանա

Երեխան ծնվել է կեսարյան հատումով, որն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը:

Հրաշքներ լինում են. 6–րդ հարկից ընկած Արվինի պատմությունը Happy end ունեցավ