Հայաստանի մարզադպրոցների տնօրենների կյանքը կբարդանա՞. նախարարությունը նոր առաջարկ ունի

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է փոխել մարզադպրոցների տնօրենների կյանքը. աթոռը պահելու համար նրանք ստիպված կլինեն մասնակցել ու հաղթել մրցույթում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik.Հայաստանում գործող մարզական դպրոցների տնօրենները կնշանակվեն ոչ թե նախարարության կողմից, այլ կընտրվեն նույն կարգով, որով ներկայում ընտրվում են հանրակրթական դպրոցների տնօրենները։ Նման առաջարկով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան փոփոխություն ներկայացնելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում։

Դպրոցի տնօրենից մինչև պահակ աշխատանքի չեն գնացել ու աշխատավարձ են ստացել. բացահայտումներ

«Նախագծի ընդունումը կհանգեցնի մարզական գործունեություն իրականացնող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ողջ գործընթացի, տնօրեններին ներկայացվող պահանջների հստակեցմանը և դրանց համապատասխանեցմանը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների համար գործող կարգին»,– նշված է օրենքի նախագծի հիմնավորումներում։

Այլ կերպ ասած` մարզադպրոցների տնօրեններն օրենքի փոփոխությունից հետո կընտրվեն նույն կարգով, որով ընտրվում են հանրակրթական դպրոցների տնօրենները։

Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան

Նշենք, որ հանրակրթական դպրոցների տնօրեններին ընտրում են դպրոցի կառավարման խորհուրդները բաց մրցույթի ընթացակարգով։ Ընդ որում` մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է մամուլում 1 ամիս առաջ։ Ընտրությունից հետո խորհրդի որոշումը հաստատվում է նախարարությունում։

Նորընտիր տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: 5 տարին լրանալուն պես նշանակվում է նոր ընտրություն։