Ուղիղ եթերում պաղպաղակ են գողացել. տեսանյութ

Պաղպաղակ գողանալու զվարճալի դեպքն ուղիղ հեռարձակման ժամանակ տեսել են հոկեյի միլիոնավոր սիրահարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik.Sky Sports հեռուստաընկերության թղթակիցն ուղիղ եթեր է դուրս եկել` ամերիկյան «Կարոլինա Հարիքեյնզ» և կանադական «Օտավա Սենատորզ» հոկեյի թիմերի խաղի արդյունքները հայտնելու համար։

Փոքրիկը պաղպաղակ ուտելու սեփական տարբերակն է գտել. զվարճալի տեսանյութ

Մինչ լրագրողը պատմել է խաղի մասին, օպերատորը որոշել է հանդիսատեսին ցույց տալ թղթակցի մեջքի հետևում հավաքված երկրպագուներին։

Հանկարծ տեսախցիկի ուշադրության կենտրոնում է հայտնվում մի երկրպագու, որն ինչ–որ բան է ուսումնասիրում ընկերոջ հեռախոսում։ Այդ պահին նրա հետևում կանգնած «Կարոլինա Հարիքեյնզի» երկրպագուն օգտվում է առիթից և տղամարդու ձեռքից խլում վաֆլե կոնով պաղպաղակը։

Չափազանց շատ պաղպաղակ ուտելու արդյունքը. չինացին էսկիմոյի փայտիկներից հեծանիվ է սարքել

Պաղպաղակը համտեսելուց հետո «գողը» որոշում է վերադարձնել այն, բայց հենց այդ պահին տղամարդը շրջվվում է և ապշած նայում պաղպաղակի դատարկ տակդիրին։ «Գողին» ոչինչ չի մնում անել, քան արագ չքվել։

​Տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում, և այն արդեն դիտել են միլիոնավոր մարդիկ։ Ոմանք չեն հավատացել, որ տեղի ունեցածն իրական է, և դա բեմադրված միջադեպ են անվանել։

Սակայն լրագրողները պարզել են, որ «գողն» ու «զոհը» ծանոթներ են, գողությունն էլ իրական է։ Պարզապես տղան որոշել է կատակել ծանոթի հետ։ Ինչը նրան հաջողվել է և ճանաչում բերել։

ԱՄՆ–ում միջատներով պաղպաղակ են վաճառում. տեսանյութ