Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ MP3–ի և Ֆելոյի «Դե պարի» երգի տակ. տեսանյութ

Հանրահայտ երաժիշտը, որն այս տարի դարձավ 80 տարեկան, շատ է սիրում շփվել երիտասարդների հետ, և նրան հաճախ կարելի է տեսնել նման միջավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. 80–ամյա անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, չնայած տարիքին, երիտասարդներով շրջապատված` պարում է երգիչ Արամ MP3–ի և Ֆելոյի «Դե պարի» երգի ներքո։ Պարի տեսանյութը Instagram-ի իր էջում հրապարակել է Արամ MP3–ն։

Մաեստրո Մանսուրյանի սիրելին, կամ ինչպես է հայտնվել Երևանի «ամենաերաժշտական ծառը»

«Ասում են` տարիքը մարդու հոգու և մարմնի հարաբերակցությունն է: Ասում են նաև, որ հոգով երիտասարդ լինելը երկարացնում է մարդու կյանքը: Ի՞նչ եմ ուզում ասել` եղեք միշտ երիտասարդ, երբեք տեղ մի տվեք ձեր ֆիզիոլոգիական տարիքին, ինչպես որ դա անում է մեր շատ սիրելի մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը»,–տեսանյութին կից գրել է Արամ MP3–ն։

Ի դեպ, Մանսուրյանը շատ է սիրում շփվել երիտասարդների հետ, զրուցել նրանց հետ ու նրան հաճախ կարելի է տեսնել նման միջավայրում։

Մաեստրո Մանսուրյանը լրագրողների համար նվագեց «Աշնան արևը»

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27–ին լրացավ Մանսուրյանի 80–ամյակը։

Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան