«Շերեմետևոյում» ինքնաթիռներ են բախվել

Բախման հետևանքով տուժածներ չկան, միայն ինքնաթիռներն են վնասվել։ Տեղեկություններ կան, որ ինքնաթիռներից մեկը պատկանում է «Աերոֆլոտին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են իրար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթեր կբացվեն. առաջինը կլինի ռուսական «Ազիմուտը»

Դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 15-ին։ А-320 ինքնաթիռը կայանելու պահին դիպչել է մեկ այլ օդանավի։ 42 ուղևորներից ոչ մեկը չի տուժել։

ՀՀ վարչապետի համար նոր ինքնաթիռ ձեռք բերելու հարց այս պահին չի քննարկվում

Նախնական տվյալով` Մինսկից եկած ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտ» ընկերությանը։ Բախումից հետո ինքնաթիռները թեթև վնասվել են։

«Շերեմետևոյում» երկու ինքնաթիռ բախվել են միմյանց. տեսանյութ