ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի— Sputnik. Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել. 12–ամյա մի տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Գիշերը ժամը 02։50–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի 5–րդ փողոցում գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցի գազի փականից գազի արտահոսքի հետևանքով»,–հայտնեցին ոստիկանությունից։
Հայտնի է` ինչու է Աշոտ Բոլյանը կազմակերպել Մասիվցի Անդիկի սպանությունը. «Ժողովուրդ»
Պայթյունի հետևանքով 2007–ին ծնված մի տղա տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, հետո արդեն Երևանի ճառագայթային և այրվածքաբանության կենտրոն։
Դեպքի առթիվ մարզային քննչական վարչությունում պատրաստվում են նյութեր։