Փաշինյանի նոր նշանակումը. պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է պրոբացիայի ծառայության պետին ու նոր պետ նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրոբացիայի ծառայության պետին ազատել է աշխատանքից ու նոր պետ նշանակել։ Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։

Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արսեն Նավասարդյանին ազատել պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից»,–նշված է վարչապետի որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ էլ Փաշինյանը պրոբացիայի ծառայության պետ է նշանակել Գևորգ Սիմոնյանին։

Հիշեցնենք, որ Նավասարդյանը պրոբացիայի ծառայության պետ էր նշանակվել 2016–ի դեկտեմբերի 22–ին, իսկ 2018–ին վերանշանակվել էր։