Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել և ազատման դիմում ստորագրել

Վարչապետ Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին ազատել է աշխատանքից և առողջապահության փոխնախարար է նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար է նշանակել։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Փաշինյանի նոր նշանակումը. պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,–նշված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Գրիգորյանը մինչ այս առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարն էր։

Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Գրիգորյանին փոխարեն Հովակիմ Պոդոսյանը նշանակվել է վերոհիշյալ գրասենյակի տնօրենի ԺՊ։

Փաշինյանն այսօր ստորագրել է նաև կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի` աշխատանքից ազատման որոշումը։