ՌԱԴԻՈ

Մելոյան. «ՍԴ-ին առնչվող նախագիծը ներկայացվել է որպես ճնշման գործիք»

Իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ՀՀ կառավարության առաջարկությանը, ըստ որի՝ գործադիրն Ազգային ժողովին առաջարկում է հրատապ կարգով ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը։
Sputnik
Մելոյան. «ՍԴ-ին առնչվող նախագիծը ներկայացվել է որպես ճնշման գործիք»

Գոհար Մելոյանի կարծիքով՝ նախագիծն արդեն բավականաչափ քննարկվել է ու միջնորդական փուլերից է, որը ներկայացվել է որպես ճնշման գործիքակազմ ՍԴ-ի նկատմամբ՝ իշխանության կողմից հիմնականում միտում ունենալով ձերբազատվել իրենց համար ոչ հաճո դատավորներից՝ ստեղծելով խամաճիկ ՍԴ:

Կառավարությունը թոշակի է ուղարկում Հրայր Թովմասյանին

«Խորհրդանշական է, որ այս պարագայում հապշտապության աստիճանն այնքան է, որ եթե նախկինում սա ներկայացվում էր սահմանադրական օրենքի փաթեթի համատեքստում և վեթինգի գործիքակազմի շրջանակում, ապա հիմա գործընթացում ներգրավել են նաև իրավապահ մարմիններին, ու ԱԺ-ում առանձին ներկայացվեցին «Սահմանադրական դատարանի» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները որպես հրատապ, անհետաձգելի նախագիծ»,- նշում է Մելոյանը:

Իրավագետի դիտարկմամբ՝ միտումն ու նպատակն ակնհայտ են. ի դեմս չենթարկվող Հրայր Թովմասյանի՝ ձերբազատվել անհաճո դատավորներից ու ստանալ միանգամայն կառավարելի ՍԴ:

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

Նրա խոսքով` սա արհեստականորեն ձևավորված օրակարգ է գործող իշխանական թիմի կողմից, մինչդեռ դատավորների անփոփոխելիության սկզբունքի պահպանումն ու երաշխավորումը իրավունքի հետադարձ ուժի և իրավական պետության մեջ անձի հիմնական երաշխիքներից է:

Մելոյանի համոզմամբ՝ իրավական պետության ներսում հնարավոր չէ մտցնել այնպիսի կարգավորումներ, որպեսզի գործող դատարանի կազմը փոփոխվի: Նման կարգավորումները հակասում են իրավական պետության սկզբունքներին: Սա հանրային կարծիքը մանիպուլացնելու ձգտում է, ինչից հետո հատուկ փորձ է արվել նման կարգավորումներ սահմանել: Նախկինում էլ եղել են սահմանադրական բարեփոխումներ, սակայն դատավորների անփոփոխելիության սկզբունքը մնացել էր անձեռնմխելի:

«Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության վերջին բաստիոնն է». Ալեն Սիմոնյան