Դպրոցի տնօրենից մինչև պահակ աշխատանքի չեն գնացել ու աշխատավարձ են ստացել. բացահայտումներ

Դատախազությունը ներկայացրել է Շիրակի մարզի դպրոցներում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Հափշտակված գումարները միլիոնների են հասնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Շիրակի մարզի դպրոցներում բացահայտվել են տարբեր հաստիքների վրա գրանցված, աշխատավարձ ստացող, բայց աշխատանքի չհաճախող անձինք։

Բացահայտումն իրականացվել է Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Արմավիր ՔԿՀ-ի երեք աշխատակից է ձերբակալվել

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, բացահայտված փաստերով 3 դպրոցի վերաբերյալ արդեն հարուցվել են քրեական գործեր։ Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցում 2014-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցված անձինք աշխատանքի չեն հաճախել, իսկ բակապահի հաստիքով կես դրույքով աշխատանքի ընդունված անձը 1 ամիս աշխատանքի չգալուց հետո գնացել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Այդ կեղծիքների արդյունքում հափշտակված և յուրացված գումարը կազմել է 3 մլն դրամ։

Մանվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ

Մեծ Սարիար գյուղի դպրոցում էլ համակարգչային օպերատոր գրանցված անձը 2017թ. օգոստոսից մինչև 2019թ. փետրվար աշխատանքի չի հաճախել, բայց այդ ընթացքում ստացել է 1.4մլն դրամ գումար, նրան ևս տրամադրվել է նախածննդյան, հետծննդյան, ապա երեխայի խնամքի արձակուրդ:

«Նկարիչների միությունը փրկել եմ». Աղամյանը չգիտի` ինչ չարաշահումների մասին է խոսքը

Լեռնուտ գյուղի դպրոցում աշխատանքի չի հաճախել հենց դպրոցի տնօրենի պաշտոնակատարը։ Նա նշանակվել է 2019թ. օգոստոսի 27-ին և մինչև նոյեմբերի 1-ը կեղծ փաստաթղթեր է կազմել` ցույց տալով, որ ամեն օր պարտաճանաչ աշխատանքի է հաճախել։ Արդյունքում` ստացել և յուրացրել է այդ ժամանակահատվածի ամբողջ աշխատավարձը։

Դատախազությունը խոստանում է, որ այս փաստերը չարաշահումների միայն մի մասն են, ու որ ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ։ Իսկ դրանց արդյունքների մասին հանրությունը տեղեկացվելու է:

Կոռուպցիոն նոր բացահայտում. պետությանը պատճառվել է 136 մլն դրամի վնաս