Facebook–ը մեկ ամսից ավելի է` արգելափակել է RTD վավերագրական ալիքի էջը

RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ ալիքի աշխատակիցները մի քանի անգամ հարցում են ուղարկել Facebook–ի մոդերատորներին` փորձելով պարզել, թե ինչի հետ են կապված սահմանափակումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Facebook սոցցանցը մեկ ամսից ավելի է, ինչ արգելափակում է RTD վավերագրական ալիքի անգլերեն լրահոսը։ Արգելափակումը սկսվել է 5 շաբաթ առաջ, այն երկարաձգում են ամեն շաբաթ։

RT–ն հարցում է ուղարկել Facebook–ի տեխնիկական աջակցման աշխատակիցներին, սակայն պատասխան դեռ չի ստացել։

«Ձեր էջի պատմությունները չեն երևում նորություններ բաժնում։ Հավանաբար, ձեր էջը խախտում է Facebook–ի որոշ կանոնները», – գրված է հաղորդագրության մեջ։

Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»

RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ ալիքի աշխատակիցները մի քանի անգամ հարցում են ուղարկել Facebook–ի մոդերատորներին` փորձելով պարզել, թե ինչի հետ են կապված սահմանափակումները։

«Սակայն Ցուկերբերգի մոդերատորները լռում են։ Մենք շարունակում ենք ապրել ամերիկյան հաղթանակած գրաքննության աշխարհում, վայ ձեզ, եթե մինչ օրս դա չեք հասկացել», – հայտարարել է Սիմոնյանը։

Ավելի վաղ Facebook–ն արգելափակել էր Russia Beyond նախագծի էջերից մեկը, որտեղ ռուսական խոհանոցի բաղադրատոմսեր էին ներկայացվում։

Ջոն Լենոնի կարգախոսը նրա այրին հայերեն է թարգմանել

Սեպտեմբերին Facebook–ում երեք օրով արգելափակել էին RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հասանելիությունը` «հանրության ստանդարտները խախտելու համար»։ Հետագայում սոցցանցն ընդունել է, որ էջի արգելափակումը սխալմունք էր։