Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Մարզիկ Արթուր Ալեքսանյանին հանձնարարել են զբաղվել երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան. պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը։

Արթուր Ալեքսանյանը «Յունիսեֆի» ընտանիքի անդամ է դարձել. լուսանկար

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ արդեն ավելի քան կես դար ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ ապրել:

Նախկինում այս պաշտոնը զբաղեցրել են Շառլ Ազնավուրն ու Ալլա Լևոնյանը։

Ալեքսանյանը ծնվել է 1991թ-ին Գյումրիում։ Նա 2016 թ-ին Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե, 2012 թ-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Աշխարհի եռակի (2014, 2015, 2017), Եվրոպայի քառակի (2012, 2013, 2014, 2018), 2019 թ-ի Եվրոպայի և Հայաստանի բազմակի չեմպիոն է։

Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան տորթը կացնով է կտրել. տեսանյութ

Ալեքսանյանը 21-րդ դարի ամենաշատ մրցանակ ստացած մարզիկներից է, որը ստացել է  «Սպիտակ արջ» մականունը: