Առևտրաշրջանառությունն աճում է, զբոսաշրջիկների թիվն` ավելանում. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Հայաստանն ու Չինաստանն այժմ աշխատում են վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ, ինչը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 650 միլիոն դոլար, ինչը 50%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս մասին ասել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն` չինարեն դասավանդող ուսուցիչների և չինարենով հետաքրքրվող լավագույն ուսանողների պարգևատրման արարողության ժամանակ:

Ըստ նրա` թվերը վկայում են երկու երկրների միջև համագործակցության կայուն զարգացման մասին: Այս ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նույնպես աճել է 50% -ով, հանրապետություն է այցելել շուրջ 14 հազար զբոսաշրջիկ: Ներկայումս Հայաստանում ապրում և աշխատում են 30 չինացի կամավորներ:

Չինաստանի դեսպանը հույս ունի, որ շուտով կվավերացվի վիզային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, և հաջորդ տարվա սկզբին երկու երկրների քաղաքացիները կճանապարհորդեն առանց վիզաների:

Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր