ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Այս պահին մեծ թվով իրավապահներ գործողություններ են իրականացնում Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ այնտեղ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս պահին Վաղարշապատ բժշկական կենտրոնում մոտ 30 տարեկան մի տղամարդու են վիրահատում, որը միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել։
Ամենայն հավանականությամբ բազմաթիվ կրակոցներ են հնչել, քանի որ դեպքի վայրում իրավապահները գտել են բազմաթիվ փամփուշտների հետքերով ավտոմեքենա, որը տուժած անձինն է։
Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։