Ռուսաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ

Զախարովան ընդգծել է, որ Սիրիայում հնարավոր է վերջ դնել ահաբեկչությանը միայն այն դեպքում, եթե Դամասկոսի օրինական կառավարությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումների հետևանքով մահացած ՀԱԵ քահանայի հարազատներին։ Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սիրիայում հայ հովվապետի սպանության դեպքով ԱԳՆ–ն մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու

Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ Պետոյանին: Նրանք իրենց մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց էլ մահացել է հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կրակոցների հետևանքով մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:

ԻՊ-ը ստանձնել է Սիրիայում հայ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք Սիրիայում մահացածների հարազատներին և հայ համայնքին։ Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում շարունակվող ահաբեկչական գործողությունները և քրիստոնյաների հանդեպ բռնությունը տարակուսանք ենք առաջացնում»։

«Ձեր լավագույն ընկեր Էրդողանը». Շերը սիրիահայերի սպանության համար մեղադրել է ԱՄՆ նախագահին

Զախարովան ահաբեկիչների գործողությունները որակել է որպես դաժան հանցագործություն։ Նրա խոսքով` դա վկայում է այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են սանձարձակություններ կատարել այդ տարածքներում։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «նրանց դեմ պետք է պայքարել, այլ ոչ թե զրույցներ վարել»։

Զախարովան ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկչությանը վերջ տալ հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դամասկոսի օրինական կառավարությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը։

Նոյեմբերի 12–ին ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Սիրիայի Դեր Զոր նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Հայտարարությունում նշվում է, որ վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա հետևանքով ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

«Գազան են, այլ կերպ չես ասի». Կամիշլիում հրաժեշտ տվեցին սպանված հայ քահանային. տեսանյութ