Փաշինյանն Իտալիա է մեկնելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպում կունենա եկեղեցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20–ին կլինի Միլանում։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ նա հանդիպում կունենա հայ համայնքի հետ։

Հանդիպումը նախատեսված է ժամը 16.00-ին Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք հայկական եկեղեցում:

«Ծիծաղում եք, բայց...». Փաշինյանն ԱԱԾ–ին հանձնարարել է բացահայտել QR կոդի ու սատանայի կապը