Մոսկվայում սպանել են հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին

Քաղաքացին մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել։ Պարզվել է` դիակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին երեկ երեկոյան սպանել են Մոսկվայի հարավ–արևմուտքում։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Զինված միջադեպ Էջմիածնում. վիրավորին հիվանդանոց են տարել, իրավապահները դեպքի վայրում են

Թերթի տեղեկություններով` նրա դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտա 59 հասցեում գտնվող տան մոտ ժամը 20.15–ին։ Տեղի բնակիչը մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել։ Հավանաբար նա որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղում։

40–ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA–ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF–ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8–ը` ձեռքերով, 3–ը` ոտքերով։

Ինչպես են Երևանի տներից մեկում գտել 14 տարի առաջ սպանված դիակի մնացորդները. տեսանյութ

2004 թվականին բռնցքամարտիկը Ռուսաստան է տեղափոխվել ու ավարտել կարիերան։ Վերջերս նա գլխավորում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը։ Նա հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սպորտի դեպարտամենտի ղեկավարը։

Մերձմոսկվայում կանխել են ուսանողների զանգվածային սպանությունը