ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 20 UU 284 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել մայթեզրին և հայտնվել Դեբեդ գետում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Իրանցիների ավտովթարը Սյունիքում. մեկի կցորդիչն ընկել է ձորը, մյուսը բախվել ԱԻՆ–ի մեքենային
Վթարի հետևանքով վարորդ Ա. Ս-ն և նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Հ. Դ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել են։
Վթար Երևանում. տուժածներից 3-ը երեխաներ են, մեկը` 2 ամսական
Կայքի տեղեկացմամբ` վթարից հետո վարորդն ու ուղևորն ինքնուրույն են դուրս եկել գետում հայտնված ավտոմեքենայից։